Գազանի կնիքը. այս գաղտնիքը մնում է Սուրբ գրքի գլխավոր առեղծվածներից մեկը:
Եկեք փորձենք գլուխ հանել այս ոչ հեշտ գործից, բացում ենք Սուրբ գիրքը և համաշխարհային հետնաբեմը:
Եկեք, այնուամենայնիվ, սկսենք սկզբից ու հերթով քննարկենք հնարավոր տարբերակներից մեկը: Սկսենք մանրուքներից. ոմանք կարծում են, թե կնիքը շտրիխկոդ է` գծածածկագիր, մյուսները` խելացի քարտ կամ բիոմիկրոսխեմա: Խորհրդի և հուշումների համար դիմենք Սուրբ գրքին:
Սուրբ գրքի ուշադիր ուսումնասիրության դեպքում հայտնվում է աներևակայելի համընկնումների մի շարք, ահա թե ինչի մասին է զգուշացնում Տեր Հիսուս Քրիստոս. «...Եվ ստիպի բոլորին՝ փոքրերին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի և ճակատի վրա: Եվ ոչ ոք չկարողանա գնել կամ վաճառել, եթե չունենա գրի դրոշմը և գազանի անունն ու նրա անվան թիվը: Այստե՛ղ է ահա իմաստությունը: Ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է. և նրա անվան թիվը այս է՝ վեց հարյուր վաթսունվեց» (Հայտ.13):
Առաջին համընկնում. «և նա կստիպի բոլորին` հարուստներին և աղքատներին...»: Ինչպե՞ս ստիպել աղքատներին չիպավորվել, չէ որ մեկ չիպի արժեքը մոտ 150 դոլար է: Որպես պետական սոցիալական օգնություն ԱՄՆ կառավարության կողմից հատկացվել է 500 մլն դոլար` աղքատներին և չքավորներին չիպավորելու համար տեղում և ողջ աշխարհում:
Երկրորդ համընկնում. «Կնիք կդրվի նրանց աջ ձեռքին կամ ճակատին»: Մասնագետների մի մեծ խումբ մասնակցել է մի նախագծի մշակմանը Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում, զուգահեռաբար նմանատիպ աշխատանքներ ընթացել են Մասաչուսեթս նահանգի Բոստոն և Կալիֆոռնիա նահանգի Հանֆորդ քաղաքներում: Բազմաթիվ կենդանիներ և 1,5 մլն դոլար է ծախսվել միայն մարդու մարմնում բիոչիպի ներարկման ամենահարմար` ջերմաանկայուն տեղը որոշելու համար: Մարդու մարմնի 250000 բաղկացուցիչ մասերից ընտրվել են երկուսը` ճակատը և աջ ձեռքը: Սրանք մարմնի այն նույն մասերն են, որոնց մասին խոսում է Սուրբ գիրքը` որպես գազանի դրոշմի կետեր:
Երրորդ համընկնում. «Եվ ոչ ոք չի կարող գնել կամ վաճառել...»: Չիպը կազատի դրամապանակ պահելու անհրաժեշտությունից, բոլոր դրամական գործարքները կիրագործվեն այդ չիպի միջոցով, և եթե մարդը չունի այն, չի կարող որևէ դրամական գործարք անել, գնել կամ վաճառել, իսկ այդ քարտը չիպի նախատիպն է, որին անհրաժեշտորեն փոխարինելու կգա չիպը: Այժմ Շվեյցարիայում մշակում են չիպի այն ծրագրային հատվածը, որի միջոցով պետք է իրագործվեն անկանխիկ դրամական գործարքները: Չիպը գործում է մագնիսական էներգիայով: Առաջին երկիրը, որտեղ այն կպարտադրվի, հնարավոր է, կլինի հենց Շվեյցարիան:
Չորրորդ համընկնում. այս չիպերի արտադրությամբ զբաղվում է «Մոնդեքս» ընկերությունը 2001-ից և տարեկան արտադրում է 1 մլրդ չիպ, «մոնդեքս» (monetary dexter) բառը թարգմանվում է որպես դրամի հետ առնչվող և ինչ-որ մեկին պատկանող կամ աջ ձեռքի վրա գտնվող: Հետաքրքիր է և այն, որ «Մոնդեքսի» լոգոն, որ բաղկացած է երեք միակցված օղակներից, մի նշան է, որ կարելի է հանդիպել միայն մասոնական օկուլտիզմի աշխարհում: Մասոնականությունը սատանայապաշտության տարատեսակ է, որ վտանգավոր է յուրաքանչյուր երկրի հասարակության համար: Այսօր ավելի քան 250 ընկերություններ և 20 երկրներ ընդգրկված են «Մոնդեքս» ապրանքանիշն աշխարհում տարածելու գործում, և շատ երկրներ այդ համակարգից օգտվելու առանձնաշնորհ ունեն, այսօր այն աշխարհի խոշորագույն վճարային համակարգերից մեկն է:
Հինգերորդ համընկնում. ԿՀՎ-ն ունի ծրագիր քրիստոնյաների վերաբերյալ, այն ստեղծված է, որպեսզի «Նյու էյջ» (նոր դար) շարժման միջոցով վարկաբեկելու սպառնալիքի տակ ստիպեն քրիստոնյաներին, չիպավորվել: Դոկտոր Չառլզ Սանդերսը` որպես չիպի ստեղծման աշխատանքների անմիջական մասնակից, նախազգուշացնում է` ոչ մի պարագայում չհամաձայնել չիպավորմանը: Դոկտոր Չառլզ Սանդերսը եղել է առաջատար մասնագետ բժշկական չիպերի հետազոտությունների ոլորտում: Մասնակցելով բազմաթիվ հանդիպումների, որտեղ ներկա են եղել նաև ԿՀՎ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հենրի Քիսինջերը, Սանդերսը մեկ անգամ չէ, որ լսել է հայտարարություններ այն մասին, որ հնարավոր չէ ղեկավարել մարդկությանը առանց յուրաքանչյուրին նույնականացնելու: Շատ շուտով քարտերի մասին գաղափարը կհնանա, որովհետև մարդիկ կհասկանան, որ դրանք ապահով չեն, կարող են կորչել, գողացվել, փչանալ, և տրամաբանորեն հաստատված հաջորդ քայլը կլինի տվյալների` քարտերից մաշկի տակ փոխադրումը: Գազանի կնիքը չի լինի գերնոր կամ անբնական բան, այն կլինի շատ տրամաբանական, այդ պատճառով էլ շատերը այն կընդունեն. «Եվ մի երրորդ հրեշտակ գալիս էր նրանց հետևից և բարձր ձայնով ասում. - Ով որ երկրպագեց գազանին ու նրա արձանին և կամ նրա նշանի դրոշմն առավ իր ճակատին կամ իր աջ ձեռքին, այդպիսին պիտի խմի Աստծո ցասման բաժակից, որ անխառն լցված է Նրա բարկության բաժակի մեջ, և նա պիտի տանջվի, հրով և ծծմբով, Աստծո ու Գառան առաջ: Եվ նրանց ծուխը պիտի բարձրանա հավիտյանս հավիտենից, և գիշեր ու ցերեկ հանգիստ չպիտի ունենան նրանք, ովքեր երկրպագեցին գազանին, երկրպագեցին արձանին և առան նրա դրոշմն ու անունը: Եվ այստե՛ղ է ահա սրբերի համբերությունը, որոնք պահում են Աստծո պատվիրանները և Հիսուսի հանդեպ իրենց հավատը: Եվ Երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր ինձ. - Գրի՛ր. երանի՜ այն մեռելներին, որոնք այժմվանից իսկ ննջեցին ի Տեր: Հոգին այս բանն է ասում՝ հանգստացան իրենց տքնությունից, և միայն իրենց գործերի արդյունքը հետևեց իրենց» (Հայտ. 14.9-13):
Դոկտոր Սանդերսը մասնավորապես փաստում է, որ շատերը լքել են այդ նախագիծը դեռևս մշակման նախնական փուլում. «Շատ տարիներ առաջ ես սկսեցի աշխատել որպես միկրոսխեմաների արտադրության ինժեներ և մասնագետների մեծ խմբի կազմում մասնակցում էի մի նախագծի մշակմանը Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում, որտեղ փորձ էր արվում որոշելու չիպի ներարկման հարմար տեղը: Եվ հենց այդ ժամանակ ես նախազգուշացում ստացա Աստծուց և սկսեցի ուսումնասիրել Սուրբ Գիրքը. Ինչո՞ւ։ Տերը Իր խոսքի միջոցով ինձ ցույց տվեց, թե ինչով եմ ես զբաղվում»:
Վեցերորդ համընկնում. Ֆլորիդայում, մանկապարտեզներում կամ մանկատներում կան երեխաներ, որոնց արդեն ներարկել են այդ չիպը: Ես հարցրի մասնագետ բժշկի, ինչ կլինի, եթե հանկարծ այդ համակարգը դադարի գործելուց: Նա պատասխանեց, որ օրգանիզմը ակնթարթորեն կարձագանքի. կհայտնվեն թարախային վերքեր (միկրոչիպերի մեջ օգտագործվում է լիթիում գերթեթև և գերակտիվ մետաղը): «Առաջին հրեշտակը գնաց և իր սկավառակի պարունակությունը թափեց երկրի վրա. և չար պալարներ գոյացան այն մարդկանց վրա, որ ունեին գազանի դրոշմը ու երկրպագում էին նրա արձանին» (Հայտ. 16.2): Գոյություն ունեն 23 արբանյակներ, որոնք ամեն 19 րոպեն մեկ կարող են Երկրի վրա կարդալ անգամ աննշան մեծության առարկաների վրայի ինֆորմացիան: Կան նաև ամեն ինչ փոքր բարձրությունից ղեկավարող արբանյակներ, որոնք զգայուն են ջերմաստիճանի ամենաաննշան տատանման հանդեպ անգամ, և կարող են որոշել մարդու մարմնի ջերմաստիճանը Ցելսիուսի 0,4 աստիճանի ճշգրտությամբ:
Չիպի միջոցով կարելի է որոշել կրողի տեղը, կատարել դրամական գործարքներ, ազդել առողջության վրա: Կենդանիների վարքը ամբողջությամբ կարելի է ղեկավարել ծրագրավորված չիպով. խավարասերը դառնում է լուսասեր, իսկ առնետը` փրկարար: Մարդկանց ամբողջական ղեկավարումը դեռևս անհնար է, բայց կարելի է ստիպել նրանց անել այս կամ այն բանը: Չիպը ունի երկու համարանիշ` ապրանքային, որն անփոփոխ է, և կրողի համարանիշ, որը վերածրագրավորվող է` կախված կրողի գործողություններից կամ նրա վերաբերյալ տերերի որոճած ծրագրերից:
Եվ մի սարսափելի բան ևս. արդեն մշակվել և լիովին պատրաստ է հեռահար չիպավորման համար նախատեսված «հրացանը» (չիպավորման վերջին փուլում գլխի ընկած կամ փոշմանած մարդկանց համար), այդպիսի չիպավորումը մոծակի կծելու տպավորություն է թողնում:
Չիպավորումը հնարավոր է միայն դրան ներքուստ հավանություն տալու և չընդդիմանալու դեպքում, քանզի մեր աստվածային լեզվով եռավեցը (ՈԿԶ) թարգմանվում է որպես` սեփական կամքով ուրանում եմ Արարչին: Եթե մենք արյուն թափելու չափ հակառակվենք մեղքին, սրտանց հրաժարվենք չիպավորման բոլոր փուլերից և ջերմորեն փափագենք աստվածակերպ մարդ մնալ, ապա Տերը, Իր խոստման համաձայն, մեզ չի լքի և կփառավորի Իր սրբերի հետ: ԱՄԵՆ:
Անկախ սուրբգրային ուսումնասիրական նախագիծ`
www.bible.ucoz.ru
Ռուսերենից թարգմանեց երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Գորիս